AM
6 July 2002 - 13:56 AMT

ԲԵԼԱՌՈՒՍԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՆՐԱ ԻՆՏԵՆՍԻՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ

Բելառուսը բարձր է գնահատում համագործակցությունը Հայաստանի հետ եւ շահագրգռված է նրա ինտենսիվ եւ դինամիկ զարգացման մեջ: Այդ մասին օրերս հայտարարել է Հայաստանում Բելառուսի գործերում ժամանակավոր հավատարմատար Վալերի Սիսոեւը: Նրա խոսքերով` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունիսի 6-7-ը Բելոռուս կատարած պաշտոնական այցից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները մտելեն զարգացման նոր փուլ: Նշենք, որ հունիսի սկզբին Մինսկում հիմնվեց «Բելառուս-Հայաստան» ընկերությունը: