AM
9 December 2021 - 14:00 AMT

Շուշիի շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի է մահացել

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի է մահացել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ ականի պայթյունից մահացածները քաղաքացիական անձինք ենք։

Նրանք շինարարական աշխատանքներ էին կատարում Քարին տակ գյուղում։