ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին ԼՂ կարգավորման վերաբերյալ վերաբերյալ, ասել է, որ ՀՀ ԱԺ խոսնակը մեղադրել է ՌԴ-ին «Ղարաբաղը հանձնելու մեջ»։
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանը, հիշատակելով «Լավրովի պլան» կոչվածը, Ռուսաստանի հետ էր կապել «Ղարաբաղի հանձնումը»:
«Մենք հարցում ենք ուղարկել՝ թե ի՞նչ է այս ամենը նշանակում․․․ Մենք հասկանում են իրավիճակի բարդությունը Հայաստանում, հասկանում ենք, որքան հեշտ չէ այդ ամենը, բայց շահարկել այն դերը, որն ունեցել է Ռուսաստանը, ես կարծում եմ, սխալ է»,-ասել է նա։
Լավրովը հավելել է, որ համանախագահներին պետք է ուղղորդել, որպեսզի հնարավորինս շուտ պայմանավորվեն հումանիտար կազմակերպությունների ժամանման մասին, ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցի մասին՝ որպեսզի մշակութային ժառանգության օբյեկտները նրանց վերահսկողության ներքո լինեն։
«Այնպիսի բաներ են հարկավոր, որոնք գուցե ծափահարությունների չեն արժանանում փողոցային հանրահավաքներում, որոնք թերթերի գլխագրեր չեն դառնում, բայց օգնում են մարդկանց հանգստանալ, նորմալ ապրել իրենց տներում՝ մյուս համայնքի ներկայացուցիչների հետ հարևանությամբ։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահայտություններին «Լավրովի պլանի» վերաբերյալ՝ հայտարարելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի միայն երևակայության մեջ։ Կառույցում նշել են նաև, որ չի կարելի խոսել «հանձնելու» մասին, քանի որ խոսքը ԼՂ հակամարտության փուլային կարգավորման մասին է եղել։ ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հակամարտության կարգավորման ծրագրի վերջին տարբերակը կողմերին են փոխանցել 2019-ի հունիսին։






