AM
14 December 2021 - 13:41 AMT

Բաքուն դեպի Շուշի կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է գործարկում

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից Ցամաքային տրանսպորտի գործակալությունը (AYNA) մտադիր է հունվարի 15-ից կանոնավոր ավտոբուսային ուղևորափոխադրումներ սկսել դեպի Շուշի և Ակնա։

Նախատեսվում է, որ ավտոբուսները մեկնելու են Բաքվից և Ֆիզուլիի շրջանի Ահմեդբեյլի գյուղից, ինչպես նաև Ֆիզուլիի միջազգային օդանավակայանից դեպի Շուշի, Բաքվից նաև՝ դեպի Ակնա, գրում է Haqqin.az-ը։

Սկզբնական փուլում ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական երկու անգամ:

«Եթե փոխադրումները շահավետ լինեն, դրանց քանակը կարող է ավելացվել»,-ասել են գործակալությունում։