AM
15 Դեկտեմբեր 2021 - 11:31 AMT

Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք կա. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Դեկտեմբերի 14-ին կատարվել է 592 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 56-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 28,711 քաղաքացու հետազոտություն, որից 4576-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։