Զագրեբում անցկացվել է գեղասահքի Golden Tour անվանումով 53-րդ՝ ավանդական միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Կարճ ծրագրում նրանք վաստակել են 70.57 միավոր և գրավել է չորրորդ տեղը։ Նրանք ավելի հաջող ելույթ են ունեցել ազատ ծրագրում և 104.61 միավորով զբաղեցրել են երրորդ տեղը, տեղեկացնում է Armsport.am-ը։
Մրցաշարին մասնակցել է 14 զույգ 10 երկրից։
Թինան և Սիմոնը նախապատրաստվում են Պեկինում 2022թ. փետրվարի 4-20-ը կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: