AM
24 Դեկտեմբեր 2021 - 08:35 AMT

Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք կա և 1 մահ

Դեկտեմբերի 23-ին կատարվել է 317 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել:

Արձանագրվել է 1 մահ՝ 62-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի վնասում, սուր շնչական անբավարարություն, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 70 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 35-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31,573 քաղաքացու հետազոտություն, որից 4731-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։