Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ) հայոց լեզու կդասավանդեն։ Դեկտեմբերի 21-ին համաձայնագիր է ստորագրվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ինստիտուտի միջև, տեղեկացնում է դեսպանությունը։
Փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՄՄՀՊԻ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովի կողմից։
Դրանով նախատեսվում է ձեռնարկել ռուսաստանյան բուհում հայոց լեզվի դասավանդման գործընթացը, ձևավորել հարթակ հայագիտության բնագավառում ուսումնասիրությունների համար, ինչպես նաև խթանել համագործակցություն ՄՄՀՊԻ-ի և հայաստանյան բուհերի միջև:






