Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը «հող-հող» դասի 16 բալիստիկ հրթիռ է արձակել «Մեծ մարգարե-17» զորավարժությունների եզրափակիչ փուլում։
Ռեակտիվ արկերն արձակվել են Քեշիմ կղզուց դեպի Ֆարոր։ Արձակված հրթիռների թռիչքի հեռավորությունը 350-ից մինչև 2000 կիլոմետր է, ինչը տեխնիկապես թույլ է տալիս խոցել Իսրայելի տարածքը և տարածաշրջանի ամերիկյան ռազմաբազաները, գրում է RiaFan-ը։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն արդեն դատապարտել է այդ գործողությունը՝ հայտարարելով, որ համարում է դա «ՄԱԿ ԱԽ բանաձևի խախտում» և «սպառնալիք տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»։
Թեհրանը Լոնդոնի հայտարարությունը համարում է միջամտություն Իրանի ներքին գործերին։