AM
29 Դեկտեմբեր 2021 - 13:26 AMT

Իրանը հյուպատոսություն կբացի Կապանում

Իրանը հյուպատոսություն կբացի Կապանում, տեղեկացնում է IRNA գործակալությունը։

Դեկտեմբերի 29-ի նիստում Իրանի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում հյուպատոսություն բացելու առաջարկին:

Հաստատվել է նաև Իրանի Բենդեր Աբբաս նավահանգստում Չինաստանի հյուպատոսություն բացելու առաջարկը։