Հունգարիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ 100,000 դեղաչափ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիիյարտոն, տեղեկացնում է Hungarytoday-ը։
Ըստ նրա, կառավարությանը պատկանող բեռնատար օդանավը դեկտեմբերի 29-ի առավոտյան մեկնել է Բուդապեշտի օդանավակայանից։
Նախարարն ասել է, որ այս նվիրատվությունը կօգնի Հայաստանին պայքարել պանդեմիայի դեմ մի «տարածաշրջանում, որտեղ կյանքը հեշտ չէ»։






