ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորել է նաև Հայաստանի երկու նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ Պուտինը շնորհավորական ուղերձներ էր հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պետությունների նախկին ղեկավարներից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նաև Սիլվիո Բեռլուսկոնիին, Ջորջ Բուշին, Անգելա Մերկելին, Բինյամին Նեթանյահուին, Նիկլոլյա Սարկոզիին և մի քանի այլ ղեկավարի։






