Իրանի խորհրդարանական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Հոսեյնին այցելել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայ նահատակ Վարդան Աղախանյանի ընտանիքին և անձամբ շնորհավորել նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Հանդիպման ժամանակ փոխնախագահն ասել է, որ Իրանի հայ համայնքը մեծ ավանդ է ունեցել Իրանի պաշտպանական պատերազմում՝ կորցնելով իր ներկայացուցիչներից շատերին, տեղեկացնում է IRNA գործակալությունը։
«Մեր հայ հայրենակիցներից շատերը կյանքի գնով ելան մեր Հայրենիքի պաշտպանությանը։ Հայ նահատակներn առաջնագծում պայքարեցին թշնամու դեմ՝ պաշտպանելու համար մեր հողը»,-ասել է Հոսեյնին։
Իրանա-իրաքյան պատերազմը տեղի է ունեցել 1980-1988 թթ․։






