AM
8 Հունվար 2022 - 08:33 AMT

Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Հունվարի 7-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել:

Արձանագրվել է մահվան 1 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32,789 քաղաքացու հետազոտություն, որից 4844-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։