ՌԴ ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի երկրորդ դեղաչափով վերապատվաստել Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորակազմի զինծառայողներին:
Առաջին հերթին վերապատվաստվում են բուժաշխատողները, հրամանատարական կազմն ու հերթապահ ստորաբաժանումները, այնուհետև մյուս զինծառայողները, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պատվաստումից առաջ զինծառայողները բուժզննության են ենթարկվել, ինչպես նաև տեղեկացվել են պատվաստման հետ կապված բոլոր հակացուցումների, սահմանափակումների և խորհուրդների մասին։
Վերապատվաստումն իրականացվում է պլանային կարգով՝ նպաստելու համար զինծառայողների կողմից խաղաղապահ առաքելության խնդիրների լուծմանը։ Կորոնավիրուսային վարակի առաջացումը և տարածումը կանխելու միջոցառումներն իրականացվում են ամբողջ ծավալով:






