AM
13 January 2022 - 07:16 AMT

Մատաղիսից հայտնաբերվել է պատերազմի ևս մեկ մասնակցի մասունք

Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմն Արցախի ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:

Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ:

ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: