Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին ասվում է պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում։
Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ Պատրիարքը պատվաստված է վարակի դեմ երկու դեղաչափով։
«Մարմարիս» թերթի Twitter-ի միկրոբլոգում ասվում է, որ նա իրեն լավ է զգում, բուժումը սկսվել է։






