Հունվարի 17-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել:
Արձանագրվել է մահվան 2 դեպք։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 24-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 975 քաղաքացու հետազոտություն, որից 73-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։






