Ստեփանակերտի Կրկժանթաղամասում հայտնաբերվել է 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ, տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել:
ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը Կրկժան թաղամասի բնակչից, ստանալով ահազանգ, հունվարի 19-ի վաղ առավոտյան չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով մեկնել են նշված տեղամաս և իրականացրել հետախուզական աշխատանքներ, որի ընթացքում հայտնաբերվել է զինամթերքը։






