AM
21 January 2022 - 07:17 AMT

Կրետե կղզու փարոսը լուսավորվել է հայոց եռագույնով

Կրետե կղզու Խանիա քաղաքի հայտնի փարոսը և հյուսիս-արևելյան Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով, տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ակցիան նվիրված է Հունաստանի և Հայասատանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։