Մոսկվայում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ դեռահասների անվճար պատվաստումը «Սպուտնիկ Մ» պատվաստանյութով։
«Սպուտնիկ Մ»-ը մեծահասակների համար նախատեսված երկբաղադրիչ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ավելի փորք դեղաչափով պատվաստանյութ է, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Պատվաստվել կարող են 12-17 տարեկան բոլոր ցանկացողները պատվաստման 13 կետում, որոնք գործում են քաղաքի մանկական պոլիկլինիկաների բազայի վար։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ պատվաստումն իրականացվում է ծնողների համաձայնությամբ։
«Սպուտնիկ Մ»-ը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնք պետք է ներարկել 21 օր տարբերությամբ։