AM
4 July 2002 - 15:01 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԺԱՄԱՆԿԱՎՈՐԱՊԵՍ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ԲՈՒԼՂԱՐԻԱ ՄՈՒՏՔԻ ՏՈՒՐՔԵՐԻՑ

Բուլղարիայի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն, Հայաստանի քաղաքացի հանդիսացող զբոսաշրջիկները մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ը ժամանակավորապես ազատվում են Բուլղարիա մուտքի տուրքերից: Մինչեւ 16 տարեկան եւ 60-ն անց մարդիկ ընդհանրապես ազատված են տուրքերի գանձումից: