Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հնարավոր չի համարում Ռուսաստանի ներծուժումն Ուկրաինա։
«Ես չէի ասի, թե մենք լայնածավալ պատերազմի շեմին ենք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ոճով, քանի որ ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա, ինչպես Հիտլերը՝ Խորհրդային Միություն 1941-ին»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն։
Միևնույն ժամանակ Բորելն Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտը «Ամենակրիտիկականն է համարում սառը պատերազմից ի վեր»։ Ըստ նրա, Մոսկվան ճնշում է գորածդրում Կիևի վրա «նստելու և խոսելու» առիթ ստեղծելու նպատակով, ինչը կարևոր է ՌԴ համար՝ կարևոր է մասնակցել Եվրոպայում անվտանգության գծով բանակցություններին։
Ըստ եվրոպական դիվանագիտության ղեկավարի՝ Ռուսաստանի համար կարևորը ոչ թե Ուկրաինան է, այլ անվտանգության նոր կառուցվածքը Եվրոպայում։
2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։