Փետրվարի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել: Կատարվել է 400 թեստավորում։
Մահվան 1 դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 3716 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 867 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել:






