Հայ թենիսիստները կմասնակցեն «Futures» կարգում երկու միջազգային առաջնություններին, որոնք տեղի կունենա Անթալիայում ապրիլի 4-12 եւ ապրիլի 13-19: Հայաստանը Թուրքիայում կներկայացնեն երեք թենիսիստ` Հարություն Սոֆյանը, Աշոտ Գեւորգյանը եւ Խաչատուր Խաչատրյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունում, այդ առաջնությունները նախապատրաստական փուլ են հանդիսանում Դեւիսի Գավաթից առաջ:
Անթալիայի առաջնությունները տեղի կունենան «Hard» կորտերում, ինչը հայ թենիսիստներին կօգնի սպորտային պատրաստություն ձեռք բերել նախքան եվրոաֆրիկյան գոտու Դեւիսի Գավաթը, որը նույնպես տեղի կունենա «Hard» կորտերում ապրիլի 29 – մայիսի 3 Աբիջանում (Կոտ – Դ’Իվուար):
Հիշեցնենք, որ Դեւիսի Գավաթին Հայաստանը թիմի կապիտան Վահե Ավետիսյանի գլխավորությամբ ներկայացնելու են Հարություն Սոֆյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Հենրիխ Նիկողոսյանը եւ Աշոտ Գեւորգյանը:
Հայ թենիսիստներից լավագույն վարկանիշային ցուցանիշն ունի Տիգրան Մարտիրոսյանը, որը 452-րդ հորիոնականն է զբաղեցնում ATP վարկանիշային սանդղակում, բայց հաշվի առնելով Մարտիրոսյանի վերջին հաջող ելույթները` չի բացառվում նրա վարկանիշի բարձրացումը:
Վերջին երկու տարիների ընթացքում Դեւիսի Գավաթը երեք անգամ անցկացվել է Հայաստանում: