AM
14 Փետրվար 2022 - 10:13 AMT

Արցախում կորոնավիրուսի 101 նոր դեպք է գրանցվել

Փետրվարի 13-ին Արցախում իրականացվել է 258 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 101 նոր դեպք, այդ թվում՝ երեխաների շրջանում:

Ստացիոնար բուժում է ստանում 47 հոգի։

2022 թվականին կատարվել է 5742 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1746 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել: