Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը գրավել է 18-րդ տեղը:
Զույգն ազատ ծրագրում ստացել է 101․16 միավոր, որը 16-րդ արդյունքն էր 20 մասնակցի մեջ, իսկ կարճ և ազատ ծրագրերում ընդհանուր հավաքել է 167․03 միավոր և զբաղեցրել 18-րդ տեղը։
Եռյակում են հաջորդաբար Գաբրիելա Պապադակիս – Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա), Վիկտորիա Սինիցինա – Նիկիտա Կացալապով (Ռուսաստան) Մեդիսոն Հաբել – Զաքարի Դոնոհյու (ԱՄՆ) զույգերը։