Փետրվարի 14-ին Արցախում կատարվել է 303 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 133 նոր դեպք, այդ թվում՝ երեխաների շրջանում, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Գրանցվել է մահվան 2 դեպք:
Ստացիոնար բուժում է ստանում 54 բուժառու:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6045 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1879 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 23 դեպք է արձանագրվել:






