Ադրբեջանում արշավ են սկսել ՄԱԿ պաշտոնյայի դեմ՝ սոցցանցերում հայ ընկերների պատճառով։ Խոսքն Ադրբեջանում ՄԱԿ Զարգացման ծրագրի նորանշանակ ներկայացուցիչ Եկատերինա Պանիկլովայի մասին է։ Նա դեռևս չի հասել Բաքու, սակայն նրան արդեն արտաքսելու կոչեր են արվում։
Ադրբեջանական ԶԼՄ-ները Պանիկլովային «մեղսագրում են» այն հանգամանքը, որ բազմաթիվ հայ ընկերների առկայության պարագայում, նրա սոցցանցերում չկան շփումներ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
«Եթե նրա համար այդքան հարմարավետ էր աշխատել հայերի հետ (ինչը նրա իրավունքն է), ապա ի՞նչ է նա կորցրել Ադրբեջանում։ Եվ ինչ չափանիշներով է ղեկավարվում ՄԱԿ ԶԾ-ն՝ նշանակելով Պանիկլովային այդ պաշտոնում»,-գրում է Haqqin.az-ը։
Ըստ պարբերականի, Պանիկլովային պետք է «անցանկալի անձ» հայտարարել Ադրբեջանում։