AM
15 February 2022 - 11:05 AMT

Քննարկվում է ԱՊՀ-ին, որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը

ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցության) երկրները կքննարկեն ՀԱՊԿ-ում՝ Համագործակցությանը դիտորդի կարգավիճակ տալու հարցը: Այդ մասին Մինսկում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մշտական ներկայացուցիչների խորհրդի փակ նիստում կքննարկվի նաև ԱՊՀ-ին, որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Խորհրդի անդամները կքննարկեն հարցը փետրվարի 15-ին և որոշում կկայացնեն»,-ասել է Անֆիմովը ԱՊՀ կանոնադրական և այլ մարմինների անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ:

Այլ մանրամասներ չեն հրապարակվել։