AM
15 February 2022 - 11:27 AMT

Չիժով․ ՌԴ-ն կպատասխանի, եթե իր քաղաքացիներին սկսեն սպանել՝ լինի Դոնբասում, թե այլուր

ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Ռուսաստանը կպաշտպանի իր քաղաքացիներին աշխարհի ցանկացած կետում։

«Դուք չպետք է զարմանաք, եթե մենք պատասխան հարված հասցնենք, եթե ուկրաինացիները սկսեն լկտիաբար սպանել ՌԴ քաղաքացիներին՝ լինի դա Դոնբասում, թե այլուր»,- ասել է նա The Guardian-ին հարցազրույցում։

Դիվանագետը շեշտել է, որ Մոսկվան չի ներխուժի հարևան պետություն, եթե չսադրեն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Չիժովը նաև նշել է, որ Ուկրաինայի հետ սահմանին այժմ կուտակված ռուսական զորքերի քանակը համարժեք է 2021 սեպտեմբերին «Արևմուտք-21» զորավարժություններին մասնակցած ռուսական ուժերին, սակայն այն ժամանակ ոչ ոք բառ անգամ չի ասել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դոնեցկում գտնվող ԵԱՀԿ առաքելության աշխատակիցները սկսել են հեռանալ քաղաքից՝ «Ուկրաինայի վրա ռուսական հարձակման սպառնալիքի ֆոնին»։ 16 երկիր հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան՝ ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով։ Այդ երկրներն են՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսրայելը, Կանադան, Լատվիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ֆինլանդիան, Չերնոգորիան, Էստոնիան, Ճապոնիան, Հարավային Կորեան։

2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։

Ընթերցեք նաև․ ԱՄՆ-ն Ուկրաինայում իր դեսպանությունը տեղափոխել է Լվով