Փետրվարի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել, այդ թվում՝ երեխաների շրջանում։ Մեկ օրում թեստավորվել է 457 մարդ։
Մահվան 1 դեպք է գրանցվել։
Ստացիոնար բուժվում է 52 մարդ։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6502 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2059 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:






