AM
16 Փետրվար 2022 - 08:53 AMT

Արցախում կրակային պատրաստության պարապմունքներ կանցկացվեն

Արցախում 2022-ի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ։

Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ։

Պարապմունքներն իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա։

Պարապմունքներին մասնակցելու են Հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։

Պարապմունքներին արդեն մասնակցել են Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները։