AM
21 February 2022 - 11:26 AMT

ՊԲ․ Հրադադարը Շոշի և Թաղավարդի հատվածում իրականում խախտել է Ադրբեջանի ԶՈւ-ն

ԱՀ պաշտպանության նախարարությունը, հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը, հայտարարել է, որ Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում հրադադարն իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ:

Նշվում է, որ հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են:

Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասվում է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։