Հոլանդական «Այաքսի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը գտնում է, որ Էստոնիայի հետ առաջին մրցավեճում մենք այդքան էլ վատ հանդես չեկանք եւ վերջնական արդյունքը չի համապատասխանում խաղին:
«Մենք գոլ խփելու մի քանի ռեալ պահ բաց թողեցինք եւ չկարողացանք տանել մեր առաջին հաղթանակը 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլում: Շատ եմ ցավում, որ չկարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին, բայց, հուսով եմ` մենք դասեր կքաղենք այդ խաղից, անհրաժեշտ հետեւություններ կանենք եւ արդեն վաղն ավելի հաջող հանդես կգանք»,-մեջբերում է Մանուչարյանին ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
«Մենք Տալլին ենք եկել միայն հաղթանակի ակնկալիքով: Ես համարում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է խաղադաշտ դուրս գա միայն մեկ նպատակով` հաղթել: Համարում եմ` ունենք իրական շանս` ռեւանշի հասնելու համար»,-ասել է «Այաքսի» հարձակվողը: