Փետրվարի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կատարված 255 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք, այդ թվում՝ երեխաների շրջանում։
Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ստացիոնար բուժում է ստանում 60 քաղաքացի։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8063 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2621 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 28 դեպք է արձանագրվել:






