AM
22 Փետրվար 2022 - 12:53 AMT

Պուտին․ Ամեն ինչ կարվի, որ ԼՂ-ում կարգավորումը խաղաղ ընթանա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ասել է՝ ամեն ինչ կարվի, որ կարգավորումը Լեռնային Ղարաբաղում խաղաղ ընթանա։

«Կան վեճեր, շատ գործ կա անելու, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա»,- ասել է ՌԴ նախագահը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ արդեն կան որոշակի պայմանավորվածություններ առևտրատնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ։

Նախատեսվում է, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն։