Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ասել է, որ ՌԴ-ն շատ կաևոր դեր է կատարել Ադրբեջանի և ՀՀ միջև պատերազմի դադարեցման գործում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանը գլխավոր դերակատարություն ունի Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման, նորմալ դրացիական հարաբերությունների հաստատման գործում»,-ասել է Ալիևը։
Պուտինը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ասել է՝ ամեն ինչ կարվի, որ կարգավորումը Լեռնային Ղարաբաղում խաղաղ ընթանա։
Նախատեսվում է, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն։