AM
23 Փետրվար 2022 - 08:56 AMT

Արցախում կորոնավիրուսի 90 նոր դեպք կա և 2 մահ

Փետրվարի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 252 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, այդ թվում՝ երեխաների շրջանում։

Մահվան 2 դեպք է գրանցվել։ Ստացիոնար բուժում է անցնում 62 պացիենտ, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8315 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2711 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 30 դեպք է արձանագրվել: