AM
25 Փետրվար 2022 - 14:33 AMT

Մարտի 1-ից Արցախի բնակիչները գազի և էլէներգիայի սպառման փոխհատուցում չեն ստանա

Մարտի 1-ից դադարեցվելու է Արցախի բնակիչ-բաժանորդներին բնական գազի, չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչ-բաժանորդներին՝ էլեկտրաէներգիայի սպառման փոխհատուցման աջակցության տրամադրումը։ Այդ մասին հայտարարել է է Արցախի ՏԿԵ նախարարությունը։

«Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի մարտի 1-ից կավարտվի բնակիչ-բաժանորդների համար բնական գազի և չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչ-բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սպառման գծով Արցախի Հանրապետության Կառավարության կողմից փոխհատուցման աջակցության տրամադրումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։