Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ փետրվարի 24-ին Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը (Pont de l'Archevêché) լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով։
Կամուրջը լուսավորվել է Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։