Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքկանը կմասնակցի Գորիում (Վրաստան) ապրիլի 2-3-ը կայանալից միջազգային մրցաշարին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, Վրաստանում կայանալիք մրցա
շարը սույն թվականի սեպտեմբերի 11-13-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու հերթական փուլն է:
Միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնի 6 քաշային կարգերով ելույթ ունեցող 12 ձյուդոյիստ` երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ: Հայ ձյուդոյիստների պատվիրակությունը Վրաստան կմեկնի ապրիլի 2-ին:
Վրաստանում միջազգային մրցաշարին մասնակցելու ներկայացված ձյուդոյիստներն են.
Գրիգոր Իվանյան -ք/կ 55 կգ
Դավիթ Մկրտչյան -ք/կ 55 կգ
Գոռ Հարությունյան -ք/կ 55 կգ
Արա Կարապետյան -ք/կ 55 կգ
Կարեն Հակոբյան -ք/կ 55 կգ
Էրիկ Գեւորգյան -ք/կ 55 կգ
Արթուր Երանոսյան -ք/կ 55 կգ
Արմեն Ադամյան -ք/կ 55 կգ
Տիգրան Վարոսյան -ք/կ 55 կգ
Հայկ Համբարձումյան -ք/կ 55 կգ
Վահե Փանեյան -ք/կ 55 կգ
Արթուր Մկրտչյան -ք/կ 55 կգ շ
Գլխավոր մարզիչը` Տիգրան Բաբայան: