ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ էր իր դեմ սահմանված պատժամիջոցներին, սակայն զարմացած է, որ դրանք առնչվում են նաև մարզիկներին և ԶԼՄ-ների աշխատակիցներին։ Այդ մասին նա խոսել է Al Jazeera-ին տված հարցազրույցում։
«Մենք պատրաստ էինք պատժամիջոցներին, սակայն, չէինք կարծում, որ դրանք կառնչվեն նաև մարզիկներին, մտավորականության ներկայացուցիչներին, դերասաններին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը նաև ասել է, որ Արևմուտքը հրաժարվեց քննարկելու Ռուսաստանի հետ եվրոպակաան անվտանգության նոր ճարտարապետությունը։
«Արևմուտքը հրաժարվել է համագործակցել մեզ հետ այդ հարցում»,-ասել է Լավրովը։
ՌԴ ակումբներն և հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ զրկվել են մրցումներին մասնակցությունից: Նման որոշում է կայացվել ՌԴ զինված ուժերի Ուկրաինա ներխուժելու պատճառով։ Ռուսական թիմերը հեռացվել են մրցաշարերից «մինչ հետագա իրազեկում»։
Ավտոմրցավազքի «Ֆորմուլա-1» աշխարհի առաջնության Սոչիում կայանալիք Գրան պրին չեղարկվել է: ՈւԵՖԱ-ն ՉԼ եզրափակիչը Պետերբուրգից Փարիզ է տեղափոխել: Չեղարկվել են նաև ՌԴ-ում կայանալիք այլ մրցումներ, ինչպես նաև ռուս մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին։