Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհը կա։ Այդ մասին հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, գրում է «Ռադիոլուրը»։
Զոհվածը Խերսոն քաղաքից է, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։
Հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ զոհված Վահիկ Սողոմոնյանը ազգությամբ հայ է, Ուկրաինայի քաղաքացի։ Ծննդյան թիվը և մյուս մանրամասները ճշտվում են։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։