Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վստահ եմ, որ Ձեր գործունեությունն այդ բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական ինտեգրացիոն փոխշահավետ գործընթացների առաջխաղացմանը՝ ի շահ մեր եղբայրական ժողովրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»,- ասվում է ՌԴ նախագահի հեռագրում։
Վահագն Խաչատուրյանը երկրորդ փուլով ընտրվել է ՀՀ նախագահ: Նրա թեկնածությունն առաջադրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր անդամները կողմ են քվեարկել, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Խաչատուրյանն ընտրվել է 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։






