ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգելու մարտի 24-ին Արմավիրում կայանալիք Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի յոթերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 – Ուկրաինա Մ-21 հանդիպումը:
Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հանդիպման անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն։
ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի ութերորդ մրցափուլի Սերբիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում:






