AM
4 Մարտ 2022 - 12:58 AMT

Արցախում ակցիա կանցկացվի՝ ի պաշտպանություն Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչման

Մարտի 5-ին Արցախում տեղի կունենա խաղաղ ակցիա ի պաշտպանություն Դոնեցկի Ժողովրդական և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների ճանաչման իրավունքի: Ակցիան կազմակերպում է ԱՀ «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը։

Հավաքը կկայանա ժամը 13:00-ին՝ «Մենք ենք մեր սարերը» (տատիկ – պապիկ) հուշահամալիրի հարակից տարածքում։

Փետրվարի 21-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին։ Նա հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ապահովել խաղաղության պահպանումն այդ շրջաններում, իսկ ԱԳՆ-ին՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել հանրապետությունների հետ և բանակցել բարեկամության պայմանագրեր կնքելու շուրջ։

ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն անկախության մասին հայտարարել էին դեռևս 2014-ին, երբ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զինված հակամարտություն սկսվեց։ Ավելի ուշ հանրապետությունները Ուկրաինայից անկախանալու վերաբերյալ հանրաքվեներ են անցկացրել, որոնց արդյունքները Ուկրաինան, ԱՄՆ-ն Եվրոպայի և մի շարք այլ երկրներ չեն ընդունել։