AM
11 March 2022 - 07:13 AMT

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետից կրակել է Խնապատի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ

Հակառակորդը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:

Տուժածներ չկան, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր: