Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարող են հանդիպում ունենալ թուրքական Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակում։
Նա ասել է, որ կա այդպիսի գաղափար, որին Ադրբեջանը սատարում է, գրում է Sputnik Ադրբեջանը։
«Եթե Հայաստանը դրան պատրաստ է, ապա Ադրբեջանը միշտ է պատրաստ նման հանդիպման ցանկացած ձևաչափով և ցանկացած շրջանակում»,-ասել է Հաջիևը։
Անթալիայի դիվանագիտական համաժողովը մեկնարկել է մարտի 11-ին և կտևի մինչև մարտի 13-ը, որին մասնակցում են նաև ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Հայաստանին և այժմ պատասխանի է սպասում։ Բայրամովը, սակայն, խոսել է միայն սահմանազատման և սահմանագծման կետի մասին՝ չբացահայտելով մյուսների բովանդակությունը։