Կարճաժամկետ աշխատանքային այցով Երեվանում է գտնվում Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսՏԸ) գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտան: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ հանրապետության մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվում են ԵՎրԱսՏԸ-ի երկրների հետ Հայաստանի համագործակցության հարցերը: Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլին Հայաստանը ձեռք է բերել ԵվրԱսՏԸ-ին կից դիտորդի կարգավիճակ: ԵվրԱսՏԸ-ին անդամակցում են` Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանւը եւ Տաջիկստանը: